Որոնք են կորոնավիրուսի հինգ հիմնական դրսևորումները մաշկի վրա
Կորոնավիրուսային վարակի դրսևորումները մաշկի վրա կարելի է դասակարգել հինգ կատեգորիաների, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով Իսպանիայի մաշկաբանության ակադեմիայի գիտնականներին։
Գիտնականները, կորոնավիրուսով վարակված 375 հիվանդների մոտ հայտնաբերել են հինգ տեսակի մաշկային ցաներ։ Նրանք պարզել են, որ մաշկի վրայի ցանը կարող է լինել կորոնավիրուսային վարակի մասին ազդանշան։
Հետազոտված քաղաքացիների 47%-ի մոտ հայտնաբերվել են մակուլոպապուլյար ցաներ, որոնք կորոնավիրուսով վարակված հիվանդների մաշկի վրա մնացել են 8-9 օր։ Նշվում է, որ այսպիսի ցաներ ունեցող քաղաքացիները շատ ծանր են տարել կորոնավիրուսային հիվանդությունը։
Հիվանդների 19 տոկոսի մոտ նկատվել է մաշկի կարմրություն, ինչպես նաև բշտիկներ և խոցեր՝ ձեռքի և ոտքի մատների վրա:
Հիվանդների 9 տոկոսի մոտ հայտնաբերվել են վեզիկուլային ցաներ՝ բշտիկներ, որոնք քոր են առաջացնում: Մյուս՝ չորրորդ խմբի մոտ (19 տոկոս), հայտնաբերվել են ջրով լցված ցաներ՝ հիմնականում ձեռքի ափի մեջ։
Իսկ ահա հիվանդներից վեց հոգու մոտ (1.6 տոկոս) հայտնաբերվել է լիվեդո (կապտուկ)։ Սյն դրսևորվել է ծերերի մոտ, ովքեր հիվանդությունը շատ ծանր են տարել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան