COVID-19-ի հանդեպ վախը կարող է հոգեկան խանգարումներ առաջացնել
Կորոնոֆոբիան, կամ մոլուցքային վախը կորոնավիրուսային վարակի հանդեպ, կարող է հանգեցնել հոգեկան ծանր խանգարումների, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով հոգեկան խանգարումների, հոգեբուժության և նյարդաբանության կենտրոնի գլխավոր գիտաշխատակից Աննա Բախտերևային։
Նրա խոսքով, համաճարակի ֆոնին շատ մարդկանց մոտ առաջանում է հարմարվողականության հետ կապված խնդիր, ինչի հետևանքը կարող են լինել սթրեսներն ու հետտրավմատիկ սթրեսային խանգարումները։
Նա շեշտել է, որ հատկապես սթրեսի են ենթարկվում այն մարդիկ, ովքեր չեն ստանում սոցիալական աջակցություն։
«Անհրաժեշտ է տեղեկացնել բնակչությանը, որ անհանգստությունը, տրամադրության անկումը, շեղված ուշադրությունը և էպիզոդիկ գլխացավերը հանդիսանում են համաճարակային իրավիճակի նորմալ արձագանք», - ասել է Վասիլևան:
Նա շեշտել է, որ հասարակությանն անընդհատ իրազեկելը կարող է կանխել հոգեկան խանգարումները։
Հարակից հրապարակումներ`
- Որոնք են կորոնավիրուսի հինգ հիմնական դրսևորումները մաշկի վրա
- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,3 մլն-ը
- Աշխարհի 23 երկրում կորոնավիրուսից մահացել է 55 լրագրող
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան