ՌԴ շինարարության նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշևի մոտ COVID-19 է հայտնաբերվել, նա հոսպիտալացվել է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով նախարարության մամուլի ծառայության հայտարարությանը։
Նշվում է, որ փոխնախարար Դմիտրի Վոլկովը նույնպես վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ:
«Հիվանդությունն ախտորոշվել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով», - նշվում է հաղորդագրությունում։
Վ. Յակուշևն ասել է, որ բուժում է ստանալու քաղաքային հիվանդանոցներից մեկում: «Ես կապի մեջ կլինեմ»,- ասել է նախարարը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ
- Միշուստինը Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդ է անվանում