
Այգեպարում տանիքում բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է տան բնակիչը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետի օպերատիվ խումբը:
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչը զույգ դաստակների այրվածքներով հոսպիտալացվել է, այնուհետև ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ (40 քմ), խոհանոցը` գույքով (մոտ 24 քմ) և հարակից սենյակի առաստաղը (մոտ 16 քմ):