Տնտեսություն 12:50 02/05/2020 Հայաստան

168.am. «Մենք ծխախոտի միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյան

Ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի մեծ խմբաքանակ տեղափոխող օդանավ: Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանի հետ:

Հարց- Ըստ հրապարակումների՝ ՌԴ-ում կալանավորվել է հայկական արտադրության ապօրինի կերպով մաքսազերծված ծխախոտի խոշոր խմբաքանակ, և տեղեկություններ կան, որ այդ ծխախոտն արտադրել է Ձեր ղեկավարած կազմակերպությունը: Խնդրում ենք պարզաբանել` դուք միայն ծխախոտ արտադրո՞ղն եք, թե՞ նաև արտահանման հետ առնչություն ունեք:

Պատասխան- Նախ, մեր արտադրանքը ապօրինի կերպով չի մաքսազերծվել, սխալ են տարածված այդ լուրերը: Երկրորդ, մենք միայն արտադրողն ենք, գնորդն ինքն է հանդես գալիս որպես տեղափոխման պատասխանատու: Օդանավակայանում մեր ռիսկերն ամբողջովին անցնում են գնորդին սահմանը հատելուց հետո: Այսպիսի մի տերմին կա` FCA «Զվարթնոց», որը նշանակում է` «Մինչև բեռնափոխադրողի մոտ»: Այս տերմինը նշանակում է, որ վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև գնորդի նշած վայրը՝ նրա բեռնափոխադրողին: Եթե ապրանքը տրամադրվում է վաճառողի տարածքում, ապա վաճառողը պատասխանատու է ապրանքի բարձման համար: Եթե ապրանքը տրամադրվում է մեկ այլ վայրում, ապա վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բարձման համար: Նշված տերմինը կիրառվում է տրանսպորտային տարբեր միջոցներով բեռնափոխադրումների ժամանակ, ներառյալ` խառը բեռնափոխադրումները:

Բերնափոխադրող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի` պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով կամ էլ խառը փոխադրումով: Եթե գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում բեռնափոխադրող, ապա վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից:

Պարզ ասած`մեր պարտավորությունը ապրանքը մինչև «Զվարթնոց» օդանավակայան հասցնելն է, իսկ թե դրանից հետո ապրանքի հետ ի՞նչ կլինի, կկանգնեցնեն, կվառվի, ինքնաթիռ կպայթի, դա արդեն իր խնդիրն է: Մեզ հետ դա արդեն որևէ կապ չունի:

Հարց- Այսինքն` արտահանման հետ Դուք որևէ առնչություն չունեք:

Պատասխան- Արտահանման հետ մենք առնչություն ունենք այնքանով, որքանով որ մաքսային օրենսդրությամբ` որպես արտահանող` պետք է հանդես գա տվյալ երկրի ռեզիդենտը: Մենք հանդես ենք գալիս որպես արտահանող, սակայն դեկլարացիայի մեջ որպես գնորդ ու Աֆղանստան ներմուծող, նշված է այլ կազմակերպություն: Մեր բեռը միանշանակ նախատեսված է այդ կազմակերպության համար: Վերջինս կանխավճարով վճարել է խմբաքանակի համար, և մենք որևէ խնդիր չունենք`կապված այդ բեռի հետ: Նույնիսկ եթե այն կալանավորված է, մենք որևէ կերպ չենք տուժում:

Իրավական որևէ խնդիր նույնպես չունենք, քանի որ խմբաքանակն արտահանել ենք մեր և ԵՏՄ օրենսդրության համապատասխան, էլեկտրոնային հայտարարագիրն էլ լրացրել եմ:

Հարց- Որքա՞ն կանխավաճար եք ստացել ծխախոտի այդ խմբաքանակի համար:

Պատասխան- Մենք ապրանքը բաց ենք թողնում կանխավճար ստանալուց հետո: Մեր վերջին արտահանումը կազմել է 386 200 ԱՄՆ դոլար:

Հարց- Իսկ կարո՞ղ եք նշել այն կազմակերպության կամ անձանց անունները, ովքեր հանդես են եկել որպես գնորդ, ներմուծող:

Պատասխան- Պայմանագրով դա կոմերցիոն գաղտնիք է: Ես իրավունք չունեմ դա հրապարակել, քանի դեռ չունեմ այդ կազմակերպության համաձայնությունը, իսկ այդ համաձայնությունը ես չունեմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}