Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 29 նոր դեպք՝ մեծամասամբ Սևանի տարածաշրջանում
ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ այս պահին մարզում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 102 հաստատված դեպք։
Գեղարքունիքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր դեպքերը մեծամասամբ գրանցվել են Սևան համայնքում։
«Այս պահին ունենք հիվանդության երկու օջախ, մեկը Վարդենիսի տարածաշրջանն է, մյուսը՝ Սևանը։ Մյուս համայնքներում դեռևս որևէ դեպք չի գրանցվել»,- ասաց Լ. Վարդանյանը։
Հարցին, թե պարզվել է արդյոք, թե որն է եղել հիվանդության տարածման աղբյուրը, Լ. Վարդանյանն ասաց, որ դեռևս ճշտումներ են իրականացվում։
Հիշեցնենք, որ Վարդենիսի տարածաշրջանում վարակի առաջին դեպքը հաստատվել էր պոլիկլինիկայի բուժքույրերից մեկի մոտ։ Իսկ Սևան համայնքում առաջին վարակված անձի մասին ինֆորմացիա մարզպետարանից չտրամադրեցին։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզում հաստատվել է COVID-19-ի 62 դեպք
- Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի նոր դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան