ԵՕԿ-ի հեռավար նիստում քննարկվել են ազգային օլիմպիական կոմիտեներին օգնելու ուղիները
Հեռավար ռեժիմով անցկացվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի /ԵՕԿ/ գործկոմի նիստը։ Քննարկվել են սպորտի վրա կորոնավիրուսի տարածման ազդեցության կարևորագույն հարցերը և ազգային օլիմպիական կոմիտեներին օգնելու ուղիները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Գործկոմն իր աջակցությունն է հայտնել ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի օլիմպիական շարժմանն ուղղված նամակի ուղղություններին: Որպես Եվրոպայում օլիմպիական շարժման ներկայացուցիչ, կազմակերպությունը լիովին կիսում է ՄՕԿ-ի քաղաքականությունը: Մի բան հստակ է, որ եթե որևէ ազգային օլիմպիական կոմիտե լուրջ խնդիրներ կունենա, ապա ԵՕԿ-ը ամեն ինչ կանի օգնելու համար։
Տեղեկացվել է Լեհաստանի Կրակով քաղաքում 2023թ․Եվրոպական երրորդ խաղերի և Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում 2021թ. կայանալիք օլիմպիական երիտասարդական փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները