Ինչպես է համավարակը փոխելու հյուրանոցներում կեցության կանոնները
Մասնագետները նշել են, թե ինչպես կարող է կորոնավիրուսային պանդեմիան փոխել հյուրանոցներում կեցության կանոնները, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Գրեթե բոլոր երկրներում հյուրանոցներն այժմ փակ են, բայց նրանց ղեկավարությունը միջոցներ է ձեռք առնում՝ ապագայում հյուրերի համար սանիտարական տեսանկյունից ավելի անվտանգ պայմաններ ստեղծելու համար:
Ըստ աղբյուրի, գրեթե բոլոր հյուրանոցատերերը նախատեսում են կատարել տարածքների և առավել հաճախ օգտագործվող առարկաների ախտահանման աշխատանքներ։ Ախտահանման աշխատանքներում հատկապես ուշադրություն է դարձվելու դռան բռնակների, վարդակների, հեռակառավարման վահանակների և էլեկտրական թեյնիկների անջատիչների մաքրմանը:
Հյուրերին ցույց տալու համար, որ մաքրելուց հետո ոչ ոք սենյակ չի մտել, դռները կարող են կնքվել:
Նշվում է, որ հյուրանոցների շենքերի մուտքերի մոտ, վերելակներում, մարզադահլիճներում և ռեստորաններում նախատեսվում է հիմնել ախտահանման կայաններ: Քննարկում է նաև հատուկ հեղուկացիրների և ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով սենյակները ախտահանելու հնարավորությունը։
Հյուրերի համար նախատեսված ուղեցույցները, գրիչներն ու թղթերը կարող են անհետանալ սենյակներից։ Դրա դիմաց հյուրերին կառաջարկվի էլեկտրոնային կատալոգ։ Իսկ ահա համարների ամրագրումը կարող է իրականացվել հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական տուրիզմին 375 միլիարդ եվրո է պետք վերականգնվելու համար
- Տուրիստականներն անորոշության մեջ են, քանի որ պետությունը ոլորտին լուրջ մոտեցում չի ցուցաբերել