«Ռոմա»-ն «Արսենալ»-ին Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է Թուրքիայի հավաքականի խաղացողին
«Ռոմա»-ն ուղիներ է փնտրում՝ շարունակելու համագործակցությունը Հենրիխ Մխիթարյանի հետ, որի իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, գրում է news.sportbox.ru- ն:
Նրանք քննարկում են վարձակալության ժամկետի մեկ տարով երկաձգումը կամ ֆուտբոլիստի վերջնական տեղափոխումը՝ փոխանակման տարբերակով:
«Ռոմա»-ն Մխիթարյանի փոխարեն առաջարկել է 22-ամյա կիսապաշտպան Չենգիզ Յունդերին՝ 10 միլիոն եվրո հավելավճարով: «Արսենալը» հետաքրքրված է Թուրքիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերով, հայտնում է «Leggo»-ն:
Այս մրցաշրջանում 31-ամյա Մխիթարյանը վնասվածքների պատճառով բաց է թողել շատ խաղեր, բայց հասցրել է անցկացնել 13 խաղ, որոնցում նա վեց գոլ է խփել և կատարել է երեք արդյունավետ փոխանցում: Գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան գոհ է հայ կիսապաշտպանի խաղից և խնդրում է ակումբին նրան պահել թիմում՝ հաջորդ մրցաշրջանի համար:
«Արսենալը» հույս ունի Մխիթարյանի համար ստանալ 20 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը պատրաստ է հրաժարվել աշխատավարձի մի մասից, որպեսզի մնա «Ռոմա»-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին