Համաշխարհային լողափնյա խաղերը երկու տարով հետաձգվել են
Համաշխարհային լողափնյա խաղերը հետաձգվել են երկու տարով և կկայանա 2023 թ-ին։ Սակայն մրցումների անցկացման վայրը դեռ հայտնի չէ, գրում է ՀԱՕԿ-ը։
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան նման որոշում է կայացրել, որպեսզի ԱՕԿ-ները կենտրոնանան Տոկիոյիամառային՝ 2021թ․և Պեկինի ձմեռային՝ 2022 թ. օլիմպիական խաղերի նախապատրաստության վրա:
Առաջին և առայժմ միակ խաղերը կայացել են 2019-ի հոկտեմբերի 11-16-ը՝ Քաթարի Դոհայում: Մրցումներն անցկացվել են 13 մրցաձևերում և խաղարկվել է մեդալների 38 հավաքածու։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները