Ֆրանսիայում կատվի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆրանսիայում առաջին անգամ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել կատվի մոտ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ալֆորայի ազգային անասնաբուժական դպրոցին։
Անասնաբույժներն ասել են, որ կատուն ապրելիս է եղել COVID-19 վարակված անձի հետ:
Նշվում է, որ կենդանին ունեցել է հիվանդությանը բնորոշ՝ շնչառական և մարսողական համակարգի խանգարումներ։
Մասնագետները կարծում են, որ վիրուսը մարդուց կենդանուն բավականին դժվար է փոխանցվում։ Այնուամենայնիվ, նրանք COVID-19 ունեցող հիվանդներին խորհուրդ են տվել խուսափել կատուների հետ անմիջական շփումից, կենդանիների ներկայությամբ դիմակ հագնել և կենդանու թաթերը լվանալուց առաջ նախ լվանալ սեփական ձեռքերը, որպեսզի կենդանուն պաշտպանեն կորոնավիրուսից:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում շներին վարժեցնում են, որպեսզի գտնեն COVID-19-ով վարակվածներին
- 106-ամյա ֆրանսուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը