106-ամյա ֆրանսուհին հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը
106-ամյա ֆրանսուհին կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Ըստ աղբյուրի, ծերանոցում բնակվող Էլեն Լեֆեվրի մոտ ապրիլի 15-ին ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն. նա ջերմել է և թուլություն զգացել։ Կնոջը հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել, նա մեկուսացվել է իր սենյակում։
Ինչպես նշում է աղբյուրը, այս պահին կինն իրեն լավ է զգում, նրա առողջական վիճակը անհանգստանալու տեղիք չի տալիս։
Կինը հարազատներ չունի: Նա, 200 այլ ծերերի հետ միասին, ապրում է Իվելինի շրջանի ծերանոցներից մեկում։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության ալիքն անկում է ապրում
- Ֆրանսիայում COVID-19 –ով վարակված մի տղա չի վարակել 172 մարդկանցից որևէ մեկին, որոնց հետ կապի մեջ է եղել. «Ինտերֆաքս»