Փաշինյան. Մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չենք կարող խոսել համաճարակի հաղթահարման մասին, բայց մենք կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ ենք ազդարարում և այդ պայքարի իմաստն այն է, որ տեղափոխվում ենք ապակենտրոն պայքարի փուլ»,- փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, նման քայլի գնալու հիմնական պատճառն այն է, որ առնվազն մինչև հաջորդ տարվա մարտ-ապրիլ կլինեն կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել։
«Հետևաբար, մեր խնդիրն է վաղվանից ամեն ինչ անել և համակեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ և ոչ թե փակված լինել։
Համաձայնեք՝ մեկ տարի փակված մնալ հնարավոր չէ: Եթե այսօր մենք իմանայինք, որ մեկ ամիս էլ ամենախիստ փակված ռեժիմով մնալու դեպքում կարող ենք արձանագրել համավարակի հաղթահարում, կարելի էր գալ այդպիսի լուծման, բայց մենք փաստացի արձանագրել ենք, որ դա իրատեսակն չէ, հնարավոր չէ»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 02.05.2020. 125 նոր վարկակիր
- 01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված
- 29.04.2020. 65 նոր վարակակիր
- 28.04.2020. 59 նոր վարակակիր, 18 առողջացած, մեկ մահ
- 27.04.2020. 62 նոր վարակակիր, 15 առողջացած, 1 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում