Արթուր Վանեցյան. Մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում շնորհավորել է լրագրողներին մասնագիտական օրվա առթիվ.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ
Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։
Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է, արժեքային այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը:
Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական ապագան անկասելի է, իսկ այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ազատ ու սկզբունքային լրատվամիջոցներ։
Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։
Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որը դուք իրականացնում եք ամեն օր։
Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ եւ լայն լսարան: Առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։
Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»
- Վանեցյանի փաստաբանները վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը զրպարտություն են որակում, նրանք կդիմեն դատարան
- Արսեն Բաբայան. Վանեցյանի հայտարարությունները ցայտնոտային իրավիճակ ստեղծեցին իշխանության վերևում կանգնած մարդու մոտ
- Արթուր Վանեցյան. Փաշինյանը պահանջել է իմ նկատմամբ քրգործ հարուցել, և ինձ ենթարկել քրեական պատասխանատվության
- Արթուր Վանեցյան. Փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է Փաշինյանի անմիջական գիտությամբ
- Արթուր Վանեցյան. Ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, պարզապես գոյություն չունի
- Արթուր Վանեցյանը հավակնում է ներքաղաքական լուրջ բևեռ դառնալ. «Իրատես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան