03.05.2020. 113 նոր վարակակիր
Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2386 դեպք, որոնցից 1035-ն` առողջացած, 35-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ մահվան երկու դեպք է արձանագրվել, պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։
Հարակից հրապարակումներ`
- 02.05.2020. 125 նոր վարկակիր
- 01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված
- 29.04.2020. 65 նոր վարակակիր
- 28.04.2020. 59 նոր վարակակիր, 18 առողջացած, մեկ մահ
- 27.04.2020. 62 նոր վարակակիր, 15 առողջացած, 1 մահ
- 26.04.2020. 69 նոր վարակակիր, 30 առողջացած
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան