«Արսենալ»-ն առաջիկա ամռանը մտադիր է ազատվել վեց խաղացողից
Լոնդոնի «Արսենալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ծրագրում է թիմի կազմից մի քանիսից ազատվել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Արսենալի» տերերը մտադրվել են միանգամից բաժանվել վեց խաղացողից։
Bleacher Report-ում աղբյուրը չի նշել ֆուտբոլիստների անունները, բայց ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր թիմեր իրենց պետք է փնտրեն պաշտպաններ Շկոդրան Մուսթաֆին և Սոկրատիս Պապաստատոպուլոսը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
«Արսենալը» նախատեսում է ֆուտբոլիստների վաճառքից ստացված հասույթը ծախսել նոր գնումների վրա, որոնք կարող են ուժեղացնել թիմը հաջորդ մրցաշրջանում։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոմա»-ն «Արսենալ»-ին Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է Թուրքիայի հավաքականի խաղացողին
- Հենրիխ Մխիթարյան. «Ռոմա»-ում ինձ ավելի շատ են վստահում
- «Ռոման» և «Արսենալը» շարունակում են բանակցությունները Մխիթարյանի տեղափոխման հարցով
- Մխիթարյան. Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին
- «Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սմոլինգին և Մխիթարյանին
- Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ