Դավիթ Մաթևոսյան. «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը չի ծախսել ոչ մի կոպեկ փող
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրենը՝ արձակագրի որդի Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցի խնդրին։
«2018-ի հեղափոխոությունից անցել է ուղիղ ԵՐԿՈւ ՏԱՐԻ, 2019-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ մոտ խորհրդակցությունից` ԻՆԸ ԱՄԻՍ: Հրանտ Մաթևոսյան Մշակութային Կենտրոն Թանգարանի կառույցը` որքանը որ առայժմ առկա է` կառուցվել է հեղափոխությամբ հեռացված իշխանության ֆինանսավորմամբ: Անցած երկու տարվա ընթացքում անավարտ մնացած բազմամիլիոնանոց, կարևորագույն մշակութային կառույցի վրա ՀՀ նոր կառավարությունը ՉԻ ԾԱԽՍԵԼ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՓՈՂ ( գոնե շենքը պահպանելու համար ) չի շարունակել և ավարտին չի հասցրել շինարարությունը,չի ստեղծել ոչ պետական միջոցներից` հովանավորների, ֆոնդերի, բարերարների կողմից ներդրում անելու և այդ ծաշսերը հոգալու պայմաններ: Նույնիսկ կառույցն առայսօր ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԵԿՇՌԻՆ ՉԷ:
2019-ի սեպտեմբերի 18-ի խորհրդակցությանը Փաշինյանի տված մանրակրկիտ հանձնարարականը այս հարցում արագ և դրական փոփոխության պատրանք ստեղծեց. խորհրդակցությունն ու հանձնարարականը պարզապես անտեսված են առայսօր: Անցած ինը ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղշինկոմիտեի և մնացած մարմինների իրարամերժ, հակասական, անարդյունավետ քայլերը Փաշինյանի հանձնարարականի մանրամասն ու հստակ շարադրանքի ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ ԵՆ, իսկ մեզ ուղարկված պաշտոնական գրությունները ապացույց, որ այդ հանձնարարականի տեքստը չեն հասկացել այդ մարդիկ, կամ չեն ուզել հասկանալ, կամ ասված է` որ չհասկանան:
ՍԱ ՍԱԲՈՏԱԺ Է, կամ եթե կուզեք` ԻՆՔՆԱՍԱԲՈՏԱԺ: Սրա հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է: Սա իր պատվախնդրության հարցն է այլևս: Առավելագույնը ԵՐԿՈւ A4 ձևաչափի ԷՋ, վրան ՀՀ կառավարության հազիվ չորս րոպե տևող քննարկման շարադրանքը:
Հարգելի վարչապետ, պատրաստ եմ, առանց մեկնաբանության, պարզ համադրմամբ ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ իսկ մանրակրկիտ և էապես ճշգրիտ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆԸ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ինձ ուղարկած գրությունն, իբր` ի կատարումն Ձեր հանձնարարականի: Ստորև տեղադրում եմ: Տեսեք` վերջինը մյուս երկուսին որքանով է համապատասխանում...
Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, խորհրդակցության վերջում ասել էիք` եթե արդյունքի չհանգեք` նորից պիտի ինձ մոտ գաք: ՉԵՆՔ ՀԱՆԳԵԼ: Քանի որ Ձեր հանձնարարականի տառին և ոգուն համապատասխան միայն համահեղինակներս ու ես ենք գործ արել և ստեղծել պրեզենտացիան, որը պարզվեց միայն հանրությանն էր պետք ու...թերևս Ձեզ, բայց ոչ խորհրդակցությանը ներկա Ձեր ենթականերին:
ԶԶՎԵԼ ԵՄ արդեն, բայց պատրաստ եմ ՍԻՐՈՎ, համահեղինակներիս հետ միասին ՁԵԶ ներկայացնել ՁԵՐ հանձնարարականի ոգուն ամենամանրամասն կերպով համահունչ այդ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱՆ, որ որևէ առաջին կամ երկրորդ դեմք զլացավ դիտել ու լսել:
Ամոթ է այսպես շարունակելը: Անպատիվ է»,- գրել է Դ. Մաթևոսյանը։
Գրառման տակ օգտատերերից մեկը հարցրել է՝ «Գրողի տարած բյուրոկրատիա՞ն է խնդիրը, հա՞», Դավիթ Մաթևոսյանը պատասխանել է. «ՉԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ՏԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈւՆ: Ես այլ բացատրություն չունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- «Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
- Շվարած ու անհանդուրժելի վիճակ
- Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
- «Հրանտ Մաթևոսյան» թանգարանի շինարարության ավարատը նախատեսվում է 2017-ի աշնանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան