Լեհաստանը պատրաստվում է նախագահական ընտրություններն անցկացնել փոստով
Չնայած ընդդիմության և իրավապաշտպանների կոչերին՝ Լեհաստանի կառավարությունը հրաժարվում է հետաձգել նախագահական ընտրությունների ամսաթիվը, որը պետք է անցկացվի փոստով մայիսի 10-ին` կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում։ Դիտորդները նշում են, որ ընտրողների մոտ 60%-ը պատրաստ է աջակցել գործող նախագահ Անջեյ Դուդային: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայարում է 6 թեկնածու: Այս մասին գրում է Euronews-ը։
Ընտրության կարգը փոստով, որը պատրաստվել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հրամանով, Լեհաստանի Սեյմը հաստատել է ապրիլի սկզբին:
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին հայտարարել է, որ այս տարբերակն անվտանգ է։
Լեհաստանի մի շարք նախկին նախագահներ և վարչապետներ, այդ թվում՝ Դոնալդ Տուսկը, դեմ են արտահայտվել փոստով կամքի արտահայտմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան