
Շվեդիայում մեկ օրում COVID-19-ից 90 մարդ է մահացել
Մայիսի 4-ին Շվեդիայի հանրային առողջության գործակալության ներկայացուցիչները հայտնել են, որ մեկ օրում COVID-19-ից մահացել է 90 քաղաքացի, փոխանցում է regnum.ru-ն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 2769 մարդ։
Ըստ վերջին տվյալների՝ Շվեդիայում կորոնավիուսային հիվանդություն է հայտնաբերվել 22,721 մարդու մոտ, որից 404-ը նախորդ օրվա ընթացքում։
2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն՝ COVID-19:
2020 թ. Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։