Գրեթե անխուսափելի է, որ բուժաշխատողները չվարակվեն. Թորոսյան
«Գրեթե անխուսափելի է, որ բուժաշխատողները չվարակվեն, այստեղ կարևորն իրենց շուտ հայտնաբերելն է, որպեսզի նրանք պացիենտներին և իրենց գործընկերներին չվարակեն»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին։
Պատգամավորը մտահոգություն էր հայտնել՝ բուժաշխատողների վարակման առնչությամբ. «Եթե բուժաշխատողները վարակվեն, իրենք կհանդիսանան վարակի կրկնակի տարածման աղբյուր։ Բացի այդ ինձ հետաքրքրում է՝ գիշեր-ցերեկ հերթապահող բուժաշխատողների աշխատավարձերի հետ կապված հարցեր քննարկվե՞լ են, թե ոչ» ։
Ա. Թորոսյանը շեշտեց, այստեղ շատ կարևոր է մարդկանց գիտակցության բարձրացումը, քանի որ դեպքեր են եղել, երբ պացիենտի հետ շփվելուց բժիշկներն ամբողջովին պաշտպանված են եղել, բայց իրար հետ շփվելիս պաշտպանված չեն եղել, և այդ ընթացքում վարակվել են։
«Ինչ վերաբերում է գիշեր-ցերեկ հերթապահող բժիշկներին, ապա բոլոր նման դեպքերում աշխատանքային պայմանագրերով են կարգավորվում հարաբերությունները։ Ես գիտեմ, որ ամեն ինչ արվում է, և այդ բուժաշխատողները պատշաճ վարձատրություն են ստանում՝ կախված իրենց ծանրաբեռնվածության մակարդակից»,-տեղեկացրեց առողջապահության նախարարը։
Ս. Գրիգորյանը հետաքրքրվեց նաև, թե որքանո՞վ է նպատակահարման ռապիդ թեստերի ձեռք բերումն այն համատեքստում, երբ ասվում է, որ դրանք պատասխանները սխալ են ցույց տալիս։
Պատասխանելով հարցին՝ Ա. Թորոսյանը նշեց՝ մենք այս պահին ռապիդ թեստեր չենք գնում։
«Մենք մեկ անգամ 20 հազար թեստ ենք ձեռք բերել, և մի քանի փոքր նվիրատվություն է եղել։ Այս թեստերն օգտագործվում են փակ հաստատություններում մեծածավալ սկրինինգներ անելու համար, որ եթե նույնիսկ դրանցով որևէ դեպք հայտնաբերվի, մենք կարողնանք նորմալ ՊՇՌ թեստավորում անել։ Իսկ ՊՇՌ թեստերի քանակի խնդիր մենք այս պահին չունենք, մոտ 70 հազար նման թեստ այս պահին ունենք, և ևս 100 հազարի արտադրության գործընթացը ընթացքի մեջ է։ Մենք սպասում ենք Չինաստանից հաջորդ ինքնաթիռի ժամանմանը, որպեսզի Հայաստանում թեստեր արտարդելու համար անհրաժեշտ նյութերը մեզ հասնեն։ Մոտակա 3-4 ամսիներին մենք թեստերի խնդիր չենք ունենա»,- ասաց Ա. Թորոսյանը։
Ս. Գրիգորյանը հարցրեց, թե մարզային ԲԿ-ները որքանո՞վ են պատրաստ կորոնավիրուսի դեմ պայքարին. «Քարտեզագրվե՞լ է, որ օրինակ՝ Գորայքում դեպք գրանցվելու դեպքում պացիենտին ուր պետք է տեղափոխել»։
Արձագանքելով Ա. Թորոսյանը նշեց՝ ամեն ինչ արվել է, կա նախարարի հատուկ հրաման, որով հստակ սահմանված են ուղիները.
«Մարզային բոլոր ԲԿ-ները պարբերաբար ցուցումներ են ստանում՝ քայլերի վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով կրկնակի վարակման երեք դեպք ունենք. Թորոսյան
- COVID-19-ի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, արձանագրվել է նաև 4 անուղղակի մահ. Թորոսյան
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին