«Աէրոֆլոտ» -ը նշել է միջազգային թռիչքների վերականգնման ժամկետը
Միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնվի ամռան կեսերին։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից «Աէրոֆլոտի» պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովան։
«Թռիչքների հստակ ժամկետ դեռ բարդ է նշել, բայց եթե նայենք լավատեսական կանխատեսումներին, ապա միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է սկսել ամռան կեսերին»,- «Ռոսիա-24»-ի եթերում ասել է նա։
Սպիվակովան ընդգծել է, որ ավիափոխադրողը նախատեսում է պահպանել ինքնաթիռների ուժեղացված ախտահանումը։
Ավելի վաղ S7 Group ավիաընկերության ընկերության սեփականատեր Վլադիսլավ Ֆիլյովը հայտարարել էր, որ միջազգային ավիահաղորդակցությունը հնարավոր է վերականգնել 2021 թվականի ապրիլին։ Գործարարը կարծում է, որ պետք է սպասել կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ մարդիկ ինքնամեկուսացման պատճառով չեն ստանում իմունիտետ։ Նրա կարծիքով, երկրորդ ալիքի դեպքում էլ այնպիսի արգելքներ կկիրառվեն, ինչպես առաջինի դեպքում։
Ռուսաստանում այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային չվերթներն ընդհատվել են մարտի 27-ից: Միայն արտերկրում մնացած ռուսներին հայրենիք վերադարձնելու համար են թռիչքներ կատարվում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ վարչապետը խոսել է Ռուսաստանի սահմանների բացման հեռանկարի մասին
- Այսօր տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք
- Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի
- «Աերոֆլոտ»-ը մինչև օգոստոս դադարեցրել է տոմսերի վաճառքը միջազգային բոլոր չվերթներում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան