Պաշտոնից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը ոստիկանապետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել Գ. Հակոբյանը, վարչությունից ասաին. «Մեզ մոտ մշտապես կադրային տեղաշարժեր կատարվում են»։
Հստակեցնող հարցին, կապ չունի՞ ազատումը մարզում կատրված վերջին իրադարձությունների հետ, արձագանքեցին. «Արդեն պատասխանեցինք»։
Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնում այս պահին նոր նշանակում չկա։
Հիշեցնենք, որ Գ. Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել էր մի քանի ամիս առաջ՝ ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թ. նոյեմբերի 12-ի հրամանով։ Մինչ այդ մի քանի ամիս՝ 06.03.2019-12.11.2019 թթ. եղել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը:
Կենսագրությունը՝ ոստիկանության պաշտոնական էջից։
Գևորգ Սարգսի Հակոբյան
Ծնվել է 1970թ. հուլիսի 26-ին Երևան քաղաքում:
1992թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
1995-1996թթ. Ներքին գործերի նախարարության քննչական վարչության Էրեբունու շրջանի քննչական բաժանմունքի քննիչ,
1996-1996թթ. Երևանի Էրեբունու ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր,
1996-1997թթ. Էրեբունու ՆԳ բաժնի անչափահասների գործերով տեսչության ավագ տեսուչ,
1997-2005թթ. Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
2005-2009թթ. Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր,
2009-2011թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ՔՀ բաժանմունքի ավագ օպերլիազոր,
2011-2012թթ. Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ՔՀ բաժանմունքի պետի հետախուզության գծով տեղակալ,
2012-2013թթ. Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքի պետ,
2013-2014թթ. Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ,
2014-2016թթ. Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետ,
2016 – 2019թթ. Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ:
06.03.2019-12.11.2019 թթ. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի 2019 թ. նոյեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Հարակից հրապարակումներ`
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կալանավորվել է 13 անձ
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով միջնորդել են կալանավորել 15 անձի
- Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ ձերբակալված է 15 անձ
- Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ
- ՔԿ. Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ
- Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան