Լևոն Արոնյանը՝ Եվրոպայի հավաքականում
Վաղը՝ մայիսի 5-ին կմեկնարկի շախմատի «Ազգերի գավաթ» առցանց թիմային մրցաշարը։ 180 հազար ԱՄՆ դոլար մրցանակային հիմանդրամով ստուգատեսում հանդես կգան Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած հավաքականները:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:
Նախնական փուլում մրցակիցները կխաղան շրջանաձև մրցակարգով, որից հետո երկու լավագույն թիմերը լրացուցիչ մրցամարտում կորոշեն հաղթողին։
Եվրոպայի հավաքականում ընդգրկված է երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները, բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։
Մրցումները կավարտվեն մայիսի 10-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին