Թրամփը կարծում է, որ COVID-19 պատվաստանյութը կհայտնվի ԱՄՆ-ում մինչև տարեվերջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կհայտնվի մինչև այս տարվա վերջ: Տեղեկատվությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Կարծում եմ, որ պատվաստանյութը կստանանք մինչև այս տարվա վերջ»,- ասել է նա Fox News- ին:
Միևնույն ժամանակ, ամերիկայի ղեկավարը հավելել է, որ իր համար միևնույնն է, թե որ երկիրն այն առաջինը կանի:
Բացի այդ, Թրամփը խոստովանել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացողների թիվը կարող է հասնել 80-ից 90 հազարի:
«80-90 հազար մահն արդեն կարելի է համարել հաջողություն»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Մինչ այդ Թրամփը հայտարարել էր համաճարակի հետևանքով հնարավոր 100 հազար մարդու մահվան հավանականության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում