Վիեննայի օդանավակայանը ուղևորներին կառաջարկի Covid-19 թեստավորում՝ կարանտինից խուսափելու համար
Վիեննայի օդանավակայանն այսօրվանից՝ մայիսի 4-ից, կառաջարկի կորոնավիրուսային թեստեր, որպեսզի Ավստրիա մուտք գործող ուղևորներին հնարավորություն տրվի խուսափել 14 օր կարանտինացումից։
Օդանավակայան ժամանող ուղևորը մինչ այս պարտավոր են եղել ներկայացնել առողջության վկայագիր, որը ցույց է տալիս COVID-19-ի բացասական արդյունքը, որն արված է 4 օրից ոչ առաջ, հակադառ դեպքում ուղևորը պետք է կարանտինացվի:
Այսօրվանից ուղևորները օդանավակայանում կարող են անցնել մոլեկուլային կենսաբանական COVID-19 թեստ և արդյունքը ստանալ երկու-երեք ժամվա ընթացքում:
Օդանավակայանի թեստերը, որոնք արժեն 190 եվրո, կարող են նաև արվել Վիեննայից մեկնող ուղևորների մոտ՝ ցույց տալու վիրուսի բացակայությունը ժամանման երկրում։
RFI-ի փոխանցմամբ, Վիեննայի օդանավակայանում գործում են պլանային թռիչքներ դեպի Դոհա, Դորտմունդ, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Լիսաբոն, Մինսկ և Սոֆիա, ինչպես նաև չարտերային թռիչքներ և գործուղումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան