Գյումրու ինֆեկցիոնից ախտանիշ չունեցող պացիենտները կտեղափոխվեն Ծաղկաձոր
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ։
Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի»,- նշված է Շիրակի մարզպետարամի ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով կրկնակի վարակման երեք դեպք ունենք. Թորոսյան
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
- Թորոսյան. Կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ն արձանագրվել են բուժաշխատողների մոտ
- Արսեն Թորոսյան. Ծայրահեղ ծանր վիճակում է 28 հիվանդ
- Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները հանված են
- Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում
- Մարզպետ. Շիրակում վիրուսը հաղթահարել է 5 բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան