Կուտակված հարցերի շուրջ Հայաստանը երկխոսում է Ուկրաինայի հետ
«Այո, ունեցել ենք որոշ մտահոգություններ Ուկրաինայի արտահայտած որոշ դիրքորոշումների վերաբերյալ»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում հայտարարեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Արման Բաբաջանյանի հարցին, թե 2014 թվականից հետո Ուկրաինայի արած պրոադրբեջանական հայտարարությունների ֆոնին ի՞նչ են քննարկել ՀՀ և այդ երկրի արտաքին գործերի նախարարները վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Նկատելով, որ Ուկրաինան ունի իր հարցերը՝ արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ երկխոսելը միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա գտնելու միջոցներ, որպեսզի զսպվեն ու չեզոքացվեն այն հարցերը, որոնք երկրների երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել:
«ՈՒկրաինայի հետ ունենք երկկողմ հարաբերությունների օրակարգ և մեր ժողովուրդներն ունեն հարաբերվելու պատմական փորձ»,- հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նախարարի, կան կուտակված հարցեր և Հայաստանը ունի իր մոտեցումները ու սկզբունքները և աշխատում է այդ ամենի շուրջ:
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը եղել և մնում է այն, որ մենք մի գործընկերոջ հետ հարաբերությունները չենք կառուցում՝ ի հաշիվ մյուսի, և այստեղ որևէ անակնկալ սպասելու կարիք չկա»,- շրջանցելով հեռախոսազրույցի բովանdակությունը հրապարակելու խնդրանքը՝ հայտարարարեց Մնացականյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան