Վարդենիսի մուտքի ու ելքի սահմանափակումները երկարաձգվել են
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ երկարաձգվել է Վարդենիսի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը։
«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան եւ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում՝ որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով, այն կպահպանվի մինչև 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գ. Սանոսյան։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 29 նոր դեպք՝ մեծամասամբ Սևանի տարածաշրջանում
- Վարդենիսի մուտքն ու ելքը դեռ փակ է
- Վարդենիս մուտքն ու ելքը բաց կլինի կաթ մթերողների ու մի քանի ընկերությունների աշխատակիցների համար
- Վարդենիսում կորոնավիրուսով վարակված է 47 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին