Հասարակություն 18:48 04/05/2020 Հայաստան

Մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը

Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը:

Առաջին առցանց հանդիպումն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Տեսակապի մասնակիցներին ողջունեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նշեց, որ անկախ աշխարհում տիրող իրավիճակից` սփյուռքի հետ կապը լինելու է մշտական և զարգացող:
Այնուհետ իսպանահայ համայնքի անդամները ներկայացրին բնակության երկրում ազգությամբ հայերի իրավիճակը, առօրյան և խնդիրները:

Հատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ վարակի դեմ պայքարում համայնքը միահամուռ աջակցում է տեղի իշխանություններին՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններվ, պատրաստելով անվճար պաշտպանիչ դիմակներ, սնունդ տրամադրելով խոցելի խմբերին, կազմակերպելով բուժաշխատողների անվճար տեղափոխումը: Նշվեց, որ քաղաքում ազգության հայերի շրջանակներում կան վարակակիրներ, որոնք բուժման փուլում են: Այս պայմաններում տեղի մեկօրյա դպրոցը, շախմատի և նկարչական խմբակները շարունակում են ուսուցումը հեռավար եղանակով:

Համայնքային ներկայացուցիչների կողմից կարևորվեց նման պայմաններում գրասենյակի ստանձնած այս նախաձեռնությունը, քանի որ երկար տարիներ Իսպանիայի հայ համայնքի մի ստվար մասը դուրս է եղել հայրենի կառավարության հոգածությունից:

Համայնքային գործիչները հատկապես մտահոգություն հայտնեցին, որ Իսպանիայի հայերի ձուլումն ընթանում է ահագնացող տեմպերով. մի կողմից շատ հաճախ Հայաստանից տեղափոխված ընտանիքներում ծնողները հետևողական չեն, մյուս կողմից՝ համայնքը չունի ավանդական կառույցներ, չկան մշակույթի տներ, ամենօրյա դպրոցներ:Չնայած այս ամենին՝ տեղի հայ երիտասարդներից շատերը ցանկանում են վերադառնալ և աշխատել հայրենիքում:

Համայնքային ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի թույլ համակարգվածությանը, ձուլման վտանգի կանխմանը, Հայաստանից համայնքներ դասագրքերի առաքման ուշացումներին, երկքաղաքացիությանը, զինապարտությանը:

Հաջորդ տեսակոնֆերանսը Բելգիայի հայ համայնքի հետ էր: Մասնակցում էին համայնքային, կրթական, մշակութային, կուսակցական շրջանակների ներկայացուցիչներ: Բելգիահայերի կոմիտեի նախագահ, «Insude Europe» կազմակերպության նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը նախ ներկայացրեց համայնքը, նշեց, որ Բելգիայի տասնյակ քաղաքներում գործում են 50 հայկական կազմակերպություններ, ընդամենը երկու տարի անց բելգիահայ համայնքը կնշի հիմնադրման 100-ամյակը:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց համայնքի կազմակերպվածությունն ու օրինակելի համախմբվածությունը: Այնուհետ հանձնակատարն անդրադարձավ կորոնավիրուսի հետևաքնով Հայաստանում տիրող իրավիճակին, սահմանափակումներին, տնտեսական և սոցիալական միջոցառումներին:

Ներկայացնելով գրասենյակի ծրագրերն ու հնարավոր փոփոխությունները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ «Քայլ դեպի տուն», երիտասարդ առաջնորդների ծրագրերի իրագործումը կասկածի տակ է, չեղարկվել են մի շարք համայնքային այցելություններ, համաժողովները հավանաբար կանցկացվեն առցանց ձևաչափով: Սփյուռքի մասնագետների «իԳործ» ծրագիրը կմերկնարկի սեպտեմբերից, Հայաստանի պետական համակարգում աշխատելու համար դիմել է 800 մասնագետ:

Գլխավոր հանձնակատարն անդրադարձավ նաև գրասենյակի նպատակներին՝ Հայաստանի և սփյուռքի  միջև կապերի ամրացում, առավելագույն փոխներգրավում, հայրենադարձության համար նախապայմանների ստեղծում, ներդրումների խթանում ու ներդրումային դաշտի բարելավում:
Այնուհետև համայնքային ներկայացուցիչները տասնյակ հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին, որոնք մասնավորապես վերաբերում էին մասսայական, մասնագիտական և ֆորսմաժորային հայրենադարձությանը, համապատասխան օրենքի և ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, հայրենադարձվողներին տրամադրվող մաքսային արտոնություններին, ներդրումային աջակցությանը, հայապահպանությանը:

Հարցին՝ արդյո՞ք այժմ սփյուռքի հետ աշխատանքն առավելապես հայաստանակենտրոն չէ, Զարեհ Սինանյանը նշեց, որ հզոր Հայաստանը սփյուռքի երկարակեցության գրավականն է, և ուժեղ պետականության պայմաններում սփյուռքն ավելի քիչ խնդիրների կբախվի:

Ինչ վերաբերում է արևմտահայերենի պահպանմանը, հանձնակատարն ընդգծեց՝ արևմտահայերենը լայնորեն պետք է դասավանդվի նաև Հայաստանում, և հայրենիքը պիտի դառնա արևմտահայերենի ուսուցանման կենտրոն:

Նշենք, որ տեսակոնֆերանսների բոլոր մասնակիցների հետ պահպանվում է հետադարձ կապ, համագործակցությունը շարունակական է»,- նշված է հաղորդագրության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}