ԱՆ. Կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ։ Նրանք եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:
ԱՆ տվյալներով, ունեն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։
Հարակից հրապարակումներ`
- 04.05.2020. 121 նոր վարակակիր, 4 մահ
- 03.05.2020. 113 նոր վարակակիր
- 02.05.2020. 125 նոր վարկակիր
- 01.05.2020. 82 նոր վարակակիր, 48 առողջացած, մահացածը 27 տարեկան է
- 30.04.2020. 134 նոր վարակակիր, 29 բուժված
- 29.04.2020. 65 նոր վարակակիր
- 28.04.2020. 59 նոր վարակակիր, 18 առողջացած, մեկ մահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները