Ադրբեջանում կարանտինային միջոցառումները կերկարաձգվեն մինչև մայիսի 31-ը
Վերջին երեք շաբաթվա ընթացքում երկրում կորոնավիրուսային վարակի տարածման հարցում դրական դինամիկա է արձանագրվել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը։
Ըստ նրա, երկրում ներդրված միջոցները նպաստել են վարակի զանգվածային տարածման կանխմանը:
«Մենք Ադրբեջանում նկատում ենք դրական դինամիկա. բուժվողների թիվը գերազանցում է վարակվածների թվին», - ընդգծել է Ալիևը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ երկրում կարանտինային ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 31-ը և հավելել է, որ կարանտինից դուրս գալը փուլային բնույթ է կրելու:
Մինչ այդ կառավարությունը կտրամադրի ավելի քան 3,5 միլիարդ մանաթ կամ ավելի քան 2 միլիարդ դոլար՝ բիզնեսին և քաղաքացիներին աջակցելու համար:
«Հարկ վճարողներին հարկային արձակուրդ կտրամադրվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը», - ասել է Ադրբեջանի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք
- Ադրբեջանում կորոնավիրուսի 1592 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան