Էդմոն Մարուքյան. Երկրի թիվ 1 օրակարգը մարդկանց ապրուստը ապահովելն է և տնտեսությունը վերագործարկելը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, օրակարգի թիվ մեկ հարցը մարդկանց սոցիալական խնդիրների լուծումն է։ Միաժամանակ իշխանությունն ընդունում է, որ կա գումար, բայց այն ծանրաբեռնված է ու չի կարող որպես աջակցություն տրամադրել քաղաքացիներին։
Ըստ նրա, մայիսի 4-ից շատ սահմանափակումների վերացումը խոսում է այն մասին, որ իշխանությունը ցանկանում է խուսափել քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելուց։
Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ անցած շաբաթվա ընթացքում առաջ են քաշվել կեղծ օրակարգեր, որոնց նպատակը իրենց կողմից շրջանառության մեջ դրածա առաջարկից ու պահանջից ուշադրությունը շեղելն էր։
«Իսկ մենք պհանջում էինք աջակցել այն քաղաքացիներին, որոնք ծանր վիճակում էին գտնվում, ունեին իրենց երեխաների համար սնունդ գնելու համար։ Ես ուզում եմ բոլորիս հետ բերել կեղծ օրակարգերից»,-նշեց Մարուքյանը՝ ավելացնելով, որ կեղծ օրակարգերի թվում է նաև «Յուքոմ» ընկերության հետ կապված իրադարձությունները։
Նա պնդում է, այս ամենը ժողովրդի հետ կապ չունի, դա իշխանության գործն է, որը երկու տարի փորձում է այս թեմաներով զբաղեցնել մարդկանց, մինչդեռ Հայաստանը ընկղմվել է խորը ճգնաժամի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Արդեն խելագարվել կարելի է
- Մարուքյան. Շոուների նպատակը մարդկանց սոցիալական խնդիրներից շեղելն է
- Մարուքյան. Հազարավոր ընտանիքներ էլ վճարել են գազի ու լույսի դիմաց, հիմա սննդի փող չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին