
Իրանը դեմ է արտահայտվելու զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի հայտարարությանը
Թեհրանը դեմ է արտահայտվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման մասին հայտարարությանը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին:
«Եթե այդ հայտարարությունը լինի, Իրանը պատասխանելու է այս քայլին պատշաճ և վճռական եղանակով», - ասել է Ֆարս Մուսավին։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռիա Նովոստի»- ին հայտնել էր, որ Իրանին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու գործող հատուկ ռեժիմը պետք է վերանա հնգամյա ժամկետից հետո, և այդ որոշումից որևէ շեղում չի կարող լինել:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ, որպեսզի Թեհրանը չկարողանա Ռուսաստանից կամ Չինաստանից զենք ձեռք բերել:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նավատորմի հրամանատարը ԱՄՆ-ի հետ միջադեպը բացատրում է զորավարժությունների տարածք ամերիկացիների ներխուժմամբ
- Իրանցի պաշտոնյա․Սպառնալիքի դեպքում Իրանը կհրթիռակոծի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները