Արևմուտքը խոչընդոտում է փախստականների Սիրիա վերադարձնելու նախաձեռնությանը. Լիբանանի նախագահ.
«Արևմտյան պետությունները միտումնավոր խոչընդոտում են սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու Ռուսաստանի նախաձեռնությանը, դրանով այդ երկրները մտադիր են անձնական շահերի համար ռումբ տեղադրել Սիրիային հարևան երկրներում»,-այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը. գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մենք համոզվել ենք, որ փախստականների վերադարձը իրենց երկիր կախված է միջազգային որոշումից, և չի սահմանափակվում միայն Սիրիա կատարած իմ այցով: Միջազգային հանրությունն այս հարցը օգտագործում է անբարեխիղճ ձևով: Նրանք ցանկանում են փախստականների տեսքով ռումբ թողնել Սիրիայի հարևան երկրներում, նույնիսկ եթե այն կվնասի հասարակությանը, անվտանգությանը և տնտեսությանը այնպիսի երկրում, ինչպիսին Լիբանանն է: Նրանք չեն ցանկանում փախստականների համար պատասխանատվություն կիսել այս երկրների հետ, չնայած Եվրոպայում և ԱՄՆ-ում մեծ հնարավորություններ ունեն»,-հայտարարել է Աունը:
Լիբանանի առաջնորդը նշել է, որ Բեյրութը և Մոսկվան շփման մեջ են սիրիացիներին տուն վերադարձնելու խնդրի շուրջ, հատկապես առաջարկված նախաձեռնությունից հետո, որը միտված էր փախստականներին հայրենիք վերադառնալուն: «Բայց, ցավոք, այս նախաձեռնությունը բախվեց միջազգային խոչընդոտների, որոնք խանգարեցին դրա իրականացմանը: Այս առումով իրավիճակը Լիբանանում վատթարանում է: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանը և Լիբանանը ունեն համընկնող տեսլական Սիրիայի փախստականների հարցի վերաբերյալ»,- ասել է նա:
Ըստ Աունի, արևմտյան երկրները խոչընդոտում են փախստականների վերադարձին սիրիական ճգնաժամի վերջնական քաղաքական լուծմանը սպասելու պատճառով, որը տեղի կունենա ոչ շուտ, ինչը իր հերթին Լիբանանի համար կբերի աղետալի հետևանքների:
Նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Լիբանանի ընդհանուր նպատակները կհաղթահարեն Արևմուտքի ռազմավարությանը՝ հիշեցնելով, որ Լիբանանում ապրող պաղեստինցի փախստականներն ավելի քան 75 տարի սպասում են քաղաքական որոշման, որպեսզի վերադառնան իրենց երկիր:
Լիբանանի 4 մլն բնակչությանը բաժին է հասնում սիրիայից մոտ 2 միլիոն և պաղեստինից 600 հազար փախստական: Լիբանանի իշխանությունները միջազգային հանրությանը բազմիցս կոչ են արել օգնել իրենց՝ հայտարարելով, որ երկրի տնտեսությունն այլևս ի վիճակի չէ դիմակայել այդպիսի բեռի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին