Նեյմարը հանուն «Բարսելոնա» տեղափոխվելու հրաժարվել է 100 միլիոն եվրոյից
«Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող Նեյմարը հրաժարվել է հսկայական գումարից հանուն «Բարսելոնա» վերադառնալու։
championat.com կայքը, հղում անելով Mundo Deportivo-ին, գրում է, որ ֆրանսիական ակումբի սեփականատերերը փորձել են երկարաձգել բրիտանացու հետ պայմանագիրը և առաջարկել են նրան 100 միլիոն եվրո որպես բոնուս հավատարմության համար, բայց նա հրաժարվել է նրանց առաջարկից։
Բացի այդ, ըստ աղբյուրի, 28-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է գնալ աշխատավարձի կրկնակի նվազման, որպեսզի կրկին հանդես գա «Բարսելոնայում»։
Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել է ՊՍԺ 2017 թվականի ամռանը։ Տրանսֆերաը կազմել էր ռեկորդային՝ 222 միլիոն եվրո։ Այնուհետև հաղորդվել էր, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև մադրիդյան «Ռեալն» ու «Յուվենտուսը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները