
Վիվա-ՄՏՍ. #Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ն իր հերթական անակնկալն է մատուցել:
Ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում կազմակերպել էր հերթական առցանց համերգը: Այս անգամ Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցության շրջանակում բացառիկ համերգով ուղիղ հեռարձակմամբ ներկայացավ Արամ Mp3-ն: Համերգը հնարավոր է դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
Արամ Mp3-ի համերգը տեղի է ունեցել կիրակի օրը՝ երեկոյւան Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
Հեռարձակումը հնարավոր է եղել վիրտուալ իրականության ձևաչափով` 360 աստիճանով՝ «VR Ticket» նախագծի շնորհիվ:
«#Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան»,-նշում են ընկերությունից։