«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն էներգիայի այլընտրանքային աղբուրներով կապահովի ամառային խաղերը
«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն էներգիայի այլընտրանքային աղբուրներով կապահովի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերը։ Նշվում է ջրածնի օգտագործման մասին, գրում է ՀԱՕԿ-ը։
Կազմակերպիչները հույս ունեն 100 տոկոսանոց էլեկտրաէներգիա ստանալ վերարտադրվող, արևային և այլ աղբյուրներից։
Ջրածնի օգտագործումից ստացված էներգիան պետք է դառնա խաղերի կարևոր բաղադրիչը:
Ըստ աղբյուրի հինգ հարյուր էլեկտրոմեքենա օլիմպիական միջոցառման օրերին կաշխատի ջրածնային մարտկոցներով։ Այն կօգտագործվի ջահերի համար։
Ճապոնիայում արդեն կառուցված է «H2 Kusatsu Farm» լիցքավորման կայանը, որն արտադրում է մաքուր ջրածին։
Կազմկոմիտեն նման միջոցառումների շնորհիվ նախատեսում է կրճատել ածխաթթու գազի արտանետումները։
Ավելի վաղ ներկայացվել էին վերամշակված ստվարաթղթից պատրաստած մահճակալներ , պայուսակներ և խոհանոցային պարագաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները