Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է ռեկորդային ցածր մահեր Covid-19-ից
Ֆրանսիայի Կառավարության տվյալներով, երկրում նախօրեին կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 135 մարդ, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է մարտի 22-ից ի վեր, երբ կատավարությունը սկսեց ներկայացնել տվյալներ։ Այսպիսով մահացածների ընդհանուր թիվը հասել է 24.895-ի: Այս մասին գրում է France 24-ը։
Առողջապահության նախարարության պաշտոնյաները նշում են, որ վերակենդանացման բաժանմունքներում և հիվանդանոցներում մարդկանց թիվը ևս նվազում է։
Նշվում է, որ տարեցների խնամքի տներին մինչ այժմ բաժին են ընկնում Ֆրանսիայում բռնկումների գրանցման բոլոր դեպքերի ավելի քան մեկ-երրորդը:
Երկիրում սահմանափակումների մեղմացումը նախատեսված է մայիսի 11-ին ՝ համապետական խստացված արգելափակումից հետո, որը պարտադրվեց մարտի 17-ին:
Այնուամենայնիվ, կառավարությունը որոշել է երկարաձգել «կորոնավիրուսային պանդեմիայի» դեմ պայքարի համար նախատեսված «առողջական արտակարգ դրությունը» երկու ամսով՝ մինչև հուլիսի 24-ը: