Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է շուրջ 250 հազար մարդ
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացությունների թիվը մոտենում է 250 հազարին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նախորդ մեկ օրվա ընթացքում վիրուսի զոհերի թիվն աճել է 3.646-ով։
Ընդհանուր առմամբ, Երևանի ժամանակով 09:00-ի դրությամբ, աշխարհում հաստատվել է վարակի ավելի քան 3,5 միլիոն դեպք, ավելի քան 1,1 միլիոն հիվանդ ամբողջությամբ բուժվել է:
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն ՝ COVID-2019: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան