Հրաձգության միջազգային ֆեդերացիան երկարաձգում է հայտերի վերջնաժամկետը
Հրաձգության միջազգային ֆեդերացիան /ISSF/ երկարաձգել է 2021-2024 թթ․ մրցումների անցկացման հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը։
Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված մարզական ֆեդերացիաները ստիպված են վերանայել օրացույցերը:
Շատերն են համաճարակի պատճառով դժվարությունների հանդիպում իրենց աշխատանքում,այդ պատճառով կազմակերպությունը հայտերը կընդունի մայիսի 15-ից հուլիսի 31-ը: Մինչ գործկոմի հաստատմանը ներկայացնելը գնահատող հանձնաժողովը կվերանայի ընդունած դիմումները։
Վերջնական որոշումները պետք է կայացվեին հուլիսին, սակայն այժմ դա տեղի կունենա ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները