ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական միջոցը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը պատմել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների մասին։ Նրա խոսքով, ամենալավ միջոցներից մեկը կարող է լինել պարզապես ձեռքերը լվանալը։ Այս մասին գրում է news.ru կայքը։
Նա նշել է, որ ամբողջ Երկրում միլիոնավոր մարդիկ հնարավորություն չունեն լվանալ ձեռքերը. մոլորակի բնակչության երեք միլիոնին հասանելի չէ ջուրը և օճառը, բժշկական հաստատությունների ավելի քան մեկ երրորդը հագեցած չեն ձեռքերը լվանալու համար սարքավորումներով։
«Ձեռքերը լվանալը պարզապես կարող է լինել կյանքի և մահվան միջև ջրբաժան, և այն շարունակում է մնալ հանրային առողջության կարևորագույն միջոցներից մեկը՝ մարդկանց, ընտանիքներին և հասարակություններին պաշտպանելու COVID-19-ից և շատ այլ հիվանդություններից»,- ընդգծել է նա։
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել կտրուկ ավելացնել օճառի արտադրության, լվացող միջոցների և ջրի հասանելիության համար ներդրումները։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն տվյալներ է հավաքում երեխաների մոտ անսովոր հիվանդության զարգացման մասին
- ԱՀԿ-ն գնահատել է տարբեր երկրներում մեկուսացման ռեժիմ մտցնելը
- Նյու-Յորքի բնակիչները դատի են տվել ԱՀԿ-ին
- ԱՀԿ. Երկրներում սահմանափակումների մեղմացումը չի նշանակում համավարակի ավարտ
- ԱՀԿ-ն G20 երկրներին կոչ է անում համագործակցել COVID-19-ի դեմ պայքարում
- ԱՀԿ-ն հաշվարկում է ֆինանսական վնասը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատում է ԱՄՆ-ին ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու համար. ՏԱՍՍ
- Թրամփը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան