«ԱԺ-ում հավանաբար կա կորոնավիրուսով հիվանդի հետ կոնտակտ ունեցած աշխատակից».ԱԺ նախագահ
«Կա կասկած, միգուցե շատ հիմնավոր կասկած, ես հիմա չեմ կարող ասել, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի որ հանգամանքները դեռ ամբողջովին չեն պարզվել, բոլորս խստացված կերպով ենք իրականացնում անվտանգության միջոցառումները»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու են սկսել ԱԺ մուտքի մոտ բաժանել ձեռնոցներ և դիմակներ:
«Օրինակ դուք ոչ մի պաշտպանիչ միջոց չունեք, մեզ պարտադրում են, որ գնանք հանձնենք կամ բոլորս ենք հագնում, կամ չենք հագնում, կամ չենք գալիս, կամ ով հիվանդ է չի գալիս»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը և հավելեց, որ տված ձեռնոցից շորերը լրիվ կեղտոտվել են:
Նկատելով, որ հարցը անմիջական կապ չունի քվերակված և քննարկված նախագծի հետ, կամ գոնե ինքը ուղիղ կապ չի տեսնում՝ Արարատ Միզոյանը պատասխանեց. «Մեծ սիրով կպատասխանեմ ձեր հարցին: Աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում կա այդպիսի մի նոր համաճարակ՝ կորոնավիրոսով պայմանավորված: Այնպես է ստացվել, որ ասում են, որ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը, տվյալ դեպքում կարող են կանխել վարակի տարածումը ԱԺ պատգամավորների և շղթայաբար նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր նրանց, ովքեր շփում ունեն պատգամավորների հետ»:
ԱԺ նախագահը հայտնեց, որ ոչ մեկին չի պարտադրվում այլ առաջարկվում է կրել:
Միրզոյանը հայտնեց, որ վաղուց հայտնել է, որ եթե պատգամավորները մտահոգություն կունենան իրենց առողջության և հարազատների առողջության հետ կապված՝ կարող են չգալ աշխատանքի այն հարգելի կհամարվի:
Ըստ ԱԺ նախագահի, այս վիճակը երկար է շարունակվելու և չեն կարող պարալիզացնել ԱԺ գործունեությունը և ինքը մինչև վերջին օրը գալու է աշխատանքի:
«Մինչև վերջը նկատի ունեի, մինչև մարդկությունը կհաղթահարի ճգնաժամը»,- արձագանքեց Միրզոյանը դահլիճից հնչած ճշտող հարցին::