Արցախի նախագահը Մեխակավանում պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին այցելել է Մեխակավան քաղաք, որտեղ պետական պարգևներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնական արիության համար:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ վախագահը նաևծանոթացել է զինծառայողների կենցաղային պայմաններին, տվել համապատասխան հանձնարարականներ առկա մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Մեխակավանում հիմնվել է բարդիների պուրակ
- Մեխակավանում զարգացման ծրագրի առաջին փուլն է մեկնարկել
- Մեխակավանից է սկսվում մեր Հայրենիքի խաղաղությունը