«Կասպերսկի». Համացանցից գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 28,3%, տեղային սպառնալիքների՝ 38%-ը
Հայաստանում 2020-ի առաջին եռամսյակում համացանցից գրոհների ենթարկվել է օգտատերերի 28,3%-ը, և գրանցվել է դրանց հետ կապված 331 հազ. 20 միջադեպ։ 2019-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է օգտատերերի 16,13%-ը։ Տվյալները ներկայացնում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, 2020-ի հունվար-մարտին տեղային սպառնալիքների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 38%-ը, իսկ այդ սպառնալիքների հետ կապված միջադեպերի քանակը կազմել է 626 հազ. 552։Նախորդ տարվա նույն ամիսներին տեղային սպառնալիքներով վարակման փորձերի Հայաստանում բախվել է համակարգիչների 41%-ը։ Այդ սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) միջոցով կամ հանովի կրիչներից (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։
Փորձագետները համացանցիցգրոհներից՝ վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլովհուսալի հակավիրուս։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում ենօրինական ռեսուրսները և այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներներբեռնող փաթեթներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։
Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, և դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաև ներբեռնվող բարդ ինստալյատորները և արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաև համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթնանջատելը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Չարագործները օգտագործում են առցանց կոնֆերանսների ծառայությունների անվանումները
- «Կասպերսկի» ընկերությունը գործարկում է համավարակի ժամանակ անվտանգության անվճար դասընթաց
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերն 2019-ին ավելի քիչ են ենթարկվել ֆիշինգի
- «Կասպերսկի». Holy Water-ի զոհերը վարակվում են հաճախ այցելվող կայքերի միջոցով
- «Կասպերսկի». Տրոյացիների նոր «զույգը» հսկողության տակ է առնում սոցցանցերի օգտահաշիվները
- «Կասպերսկի»-ի լուծումները կես տարով անվճար են դառնում բժշկական հաստատությունների համար
- «Կասպերսկի». Ինչպե՞ս ապահովել աշխատակիցների հեռավար աշխատանքի կիբեռանվտանգությունը
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերը 2019-ին ավելի շատ բախվել են տեղային, քան ցանցային սպառնալիքների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին