
Փոխվարչապետի փոխարեն՝ այլ պաշտոն․ Սաակաշվիլին ասել է, թե որտեղ է աշխատելու
Վրաստանի երրորդ նախագահ և Օդեսայի տարածաշրջանային պետական կառավարման նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաստատել է, որ նա աշխատելու է Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդում: Այս մասին գրում է ուկրաինական Gazeta-ն։
«Գործադիր կոմիտեի նախագահ, այլ ոչ թե քարտուղար», - ասել է Սաակաշվիլին։
Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին չի նշել իր նշանակման ճշգրիտ ամսաթիվը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, դա կարող է տեղի ունենալ այսօր:
Ազգային բարեփոխումների խորհուրդը ստեղծվել է 2014-ին՝ Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով:
Այն Նախագահին առընթեր հատուկ խորհրդատվական մարմին է` Ուկրաինայում ռազմավարական պլանավորման, բարեփոխումների միասնական պետական քաղաքականության ներդրման և դրանց իրականացման վերաբերյալ դիրքորոշումների համակարգման համար:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը նախազգուշացնում է Ուկրաինային՝ Սաակաշվիլիի պատճառով լուրջ խնդիրների մասին
- Զելենսկին Սաակաշվիլու համար նոր պաշտոն է հորինել
- Վրաստանի խորհրդարանի խոսնակը նամակ է ուղարկել Ռադա՝ Սաակաշվիլիին նշանակելու անթույլատրելիության վերաբերյալ
- Ուկրաինայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու պատճառով Վրաստանի կողմից դեսպանին հետ կանչելու լուրը
- Սաակաշվիլին համաձայնել է ստանձնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը
- Զելենսկուն նախազգուշացնում են Սաակաշավիլիի ամբիցիաների մասին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին