Վրաստանում միկրոավտոբուսների վարորդները կստանան 300 լարի օգնություն
Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում գործազուրկ տաքսիստներն ու միկրոավտոբուսների վարորդները կստանան 300 լարի օգնություն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում է aliq.ge-ն։
«Ստեղծված իրավիճակի պատճառով տարբեր ոլորտի աշխատողներ են տուժել, այդ թվում տաքսիստներն ու դեղին միկրոավտոբուսների վարորդները: Այդ իսկ պատճառով, կառավարության կողմից սահմանված աջակցության ծրագրից կօգտվեն նաև այս ոլորտի աշխատակիցները»,- ասել է Կալաձեն:
Կալաձեն շնորհակալություն է հայտնել միկրոավտոբուսների վարորդներին իրենց ծառայության համար և հանձնարարել տեղակալներին հեռախոսային հաղորդագրության միջոցով տեղեկացնել նրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան