Գիտնականներ. Որտեղ են առավել հաճախ վարակվում COVID-19- ով
Չինաստանի և Հոնկոնգի համալսարանների մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են Չինաստանի բոլոր նահանգներում, բացառությամբ Հուբեյ նահանգի, որտեղի Ուհան քաղաքից սկսվել էր համավարակը, կորոնավիրուսի տարածումը։ ՆՏՎ-ն գրում է, որ գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել կազմել մոդել, թե ինչպես է վիրուսը փոխանցվում մարդուց մարդ։
Գիտնականները պարզել են, որ վիրուսի փոխանցման դեպքերի առավելագույն քանակը տեղի է ունեցել տան պատերից ներս՝ մարդկանց հաղորդակցման ժամանակ: Այսպես վարակվել են COVID-19 ունեցող հիվանդների 79.9 տոկոսը: Տրանսպորտում վարակվել է հիվանդների 34 տոկոսը:
Ուսումնասիրողները եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը փակ տարածությունում մարդկանց շփումն է: Բաց երկնքի տակ, գիտնականների պնդմամբ, արձանագրվել է վիրուսի փոխանցման միայն մեկ ապացուցված դեպք։
MedRxiv պորտալը, որը հրապարակել է ուսումնասիրությունը, շեշտում է, որ այս հետազոտությունը խոսում է միայն տեսության մասին, և դրա արդյունքները չպետք է օգտագործվեն կլինիկական պրակտիկայում:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանացի գիտնականները պարզել են, թե ինչպես է COVID-19 մուտք գործել երկիր
- Կորոնավիրուսն ավելի քիչ կայուն է տաք և խոնավ եղանակային պայմաններում. ԱՄՆ գիտնականներ
- ԱՄՆ գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի նոր ախտանիշ
- Գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսի փոխանցման 70%-ը կարող է լինել առանց ախտանիշների
- Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր ախտանշանների առկայության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին