Համավարակի պատճառով Disney-ը 1,4 միլիարդ դոլար է կորցրել
Disney ընկերությունը հաղորդել է, որ տարվա առաջին եռամսյակում իրենց մաքուր եկամուտը նվազել է 91 տոկոսով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատավածի հետ, կազմելով 495 միլիոն դոլար:
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ընկերությունը հրաժարվել է տարվա մնացած մասի վերաբերյալ կանխատեսումներից և որոշում է կայացրել չվճարել շահաբաժինները: Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը զրկել է ընկերությանը 1,4 միլիարդ դոլար եկամուտից:
Disney-ը վնասներ է կրում բոլոր ուղղություններով՝ ֆիլմերի պրեմիերաները և ծրագրված փառատոնները հետաձգվել են, թեմատիկ այգիներն ու հյուրանոցները փակ են: Եթե անցյալ տարի դրանք ընկերությանը բերել են մոտ 1,5 միլիարդ դոլար եկամուտ, ապա այս տարի ընդամենը՝ 639 միլիոն:
Վերլուծաբանները նշում են, որ իրական խնդիրները կերևան տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում: Միաժամանակ ընկերության ղեկավարությունը փորձում է ամեն կերպ համոզել ներդրողներին, որ այս իրավիճակը կանցնի և իրենք հաջողությամբ կվերականգնվեն: