Կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում և Հայաստանում. համեմատական վերլուծություն
«ԼՈՒՅՍ» հիմնադրամից տեղեկացնում են,որ հիմնադրամի կողմից հրապարակվել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) հարուցած ճգնաժամի հաղթահարման միջոցառումները աշխարհում և Հայաստանում. համեմատական վերլուծությունը:
«Նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձևերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող: Ս
ույն հետազոտությունը միտված է ուսումնասիրելու COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների միջազգային փորձը՝ ՀՀ կառավարության ձևավորած ֆիսկալ փաթեթի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Մասնավորապես, վերլուծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների (Գերմանիա, Հունգարիա), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած միջոցառումները, դրանց ծավալները և նպատակները:
Հիմնվելով այս արդյունքների վրա՝ ուսումնասիրվել է ՀՀ հակաճգնաժամային քաղաքականության համապատասխանությունը ժամանակի և հայաստանյան իրականության պահանջներին»,- նշված է «Լույս» հիմնադրամի հաղորդագրությունում:
Ամբողջական հրապարակումը կարող եք գտնել՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան