Veon-ը դադարեցնում է քննարկումերը Ucom-ի հետ
VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիան», այսօր պաշտոնապեստեղեկացրել է, որ դադարեցրել է քննարկումները Ucom-ի հետ հնարավոր գործարքի մասին:
«Ընկերությունը հայտարարում է, որ Ucom–ի հետ հնարավոր գործարքի մասին քննարկումները դադարեցվել են»,–նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
2019 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Ucom-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը` «Beeline») գնելու նպատակով: 2020թ. հունվարի 15-ին VEON-ը Ամստերդամից հաստատեց, որ քննարկումներ է վարում և դիտարկում է հնարավոր գործարքը Ucom-ի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի զարգացումները Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի և աշխատակիցների՝ ընկերությունից հեռանալու հայտարարությամբ։
Հայկ Եսայանը հայտարարել էր, որ պատճառը անհամաձայնությունն է ընկերության մեծամասնական բաժնետերերի հետ։
Ապրիլի 28-ին հայտարարությամբ հանդես եկավ նաև Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, ով հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom և պահանջը չկատարելու դեպքում խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններումև կարճ ժամկետում իրեն քրեական հետապնդման ենթարկելու։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական բիզնես ասոցացիան հայտնել է իր անհանգստությունը «Գալաքսի» ընկերությունների խմբի և Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հետապնդման մասով
- Փաստաբան. Եթե հաստատվի, որ Մ. Մինասյանը սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ»-ի հետ, ապա այդ բաժնեմասը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին
- Գուրգեն Խաչատրյան. «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը»
- ՏՄՊՊՀ նախագահ. Հնարավոր է պետությունը որոշակի պայմաններ թելադրի «Բիլայնի» և «Յուքոմի» գործարքի հետ կապված
- ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
- Ավինյանը՝ «Յուքոմի» «Բիլայնի» հնարավոր գործարքի մասին